03/11/2020 17:45
Երևանի քաղաքապետն այսուհետ երեքի փոխարեն կունենա չորս տեղակալ. նոր տեղակալը կղեկավարի Երևանի աշխարհազորային բրիգադը
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի համապատասխան նախագիծը, որով առաջարկվում էր Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով: Նոր տեղակալը ռազմական դրության ժամանակ կղեկավարի Երևանի աշխարհազորային բրիգադը:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 71 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:
Այսպիսով` Երևանի քաղաքապետն այսուհետ երեքի փոխարեն կունենա չորս տեղակալ: Հաստիքը մշտական կլինի: