03/11/2020 17:33
Օրենքով հստակեցվեցին ռազմական դրության օրերին ՏԻՄ ղեկավարների տեղակալների գործառույթները
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այդ նախագծով նախատեսվում է հստակեցնել ռազմական դրության ընթացքում քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների գործառույթները:
Կառավարության ներկայացրած օրինագիծն կողմ քվեարկեց 73 պատգամավոր:
Նշենք, որ նախագծով հստակեցվում են ռազմական դրության ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալի հանձնառությունները, այն է՝ տեղակալը կփոխարինի համայնքի ղեկավարին, եթե վերջինս բացակայի:
Օրենքի նախագծով կհստակեցվեն տեղակալի գործառույթները ռազմական դրության հետ կապված կոնկրետ իրավիճակներում, կձևակերպեն նրա պարտականություններն աշխարհազորային աշխատանքների կազմակերպման և իրականացման համատեքստում: