03/11/2020 17:24
Ոչ մի խուճապային տրամադրություն չկա. Գարեգին Բաղրամյանը՝ ատոմակայանի աշատանքի մասին
Ոչ մի խուճապային տրամադրություն չկա, բոլոր ստանդարտ և նախօրոք պլանավորված աշխատանքները, որոնք նմանատիպ իրավիճակներում պետք է իրականացվեն, իրականացվում են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն՝ անդրադառնալով ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի սպառնալիքներին:
«Ռազմական դրության ժամանակ ատոմակայանին զուգահեռ աշխատում են նաև նմանատիպ հզորություններ, որ եթե անհրաժեշտ լինի կանգնեցնել կայանը, հանրապետությունում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ չլինեն», - ասաց նա:
Ինչ վերաբերում է 140 օրով ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելուն, Բաղրամյանն ասաց, որ 2021-ին նախատեսվում է բավականին լայնածավալ աշխատանքների իրականացում, ինչով պայմանավորված՝ ատոմակայանն իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի: