03/11/2020 13:42
ՊԵԿ-ը Թուրքիային այլընտրանք է դիտարկում ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը
Ընթացիկ տարում տնտեսական անկումը կանատեսվել է 6 տոկոս: Սա մոտավոր ցուցանիշ է: Շատ մոտավոր ցուցանիշ է նաև 2021 թվականի համար կանխատեսվող 4- 6 տոկոսի միջակայքում տնտեսական աճի սպասումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Անորոշությունը շա մեծ է՝ պայմանավորված համավարակի հետագա տեմպերից, պատերազմական գործողություններից», - ասաց նա:
Հարցին՝ Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքից հետո որքանո՞վ կնվազեն հարկային եկամուտները, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ սկզբնական շրջանում հարկային եկամուտներն իսկապես կնվազեն, սակայն ՊԵԿ-ը վստահ է, որ հայ տնտեսվարողները կկարողանան վերափոխել, հարմարեցնել իրենց բիզնեսները:
Որպես այլընտրանք՝ ՊԵԿ նախագահը մատնանշեց ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը: