03/11/2020 13:25
Ստեղծված խառը իրավիճակից օգտվել փորձող տնտեսվարողների նկատմամբ տուգանքներ են կիրառվել. Էդվարդ Հովհաննիսյան
ՊԵԿ-ը ոչ մի օր չի թուլացրել վերահսկողությունը: Վարչարարությունն ու վերահսկողությունը մի փոքր տեղափոխել ենք գրասենյակային դաշտ, սակայն հարկ եղած դեպքում իրականացրել ենք նաև ստուգողական այցեր, արձանագրել տուգանքներ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տուգանքներ կիրառվել են հատկապես այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք փորձել են օգտվել ստեղծված խառը իրավիճակից:
«ՀԴՄ կտրոններ, այո, տպվում են: Իհարկե, այս դաշտում ունենք խնդիրներ՝ մինչև հարկ վճարողների մոտ համապատասխան մշակույթի վերջնական ձևավորումը», - նշեց Հովհաննիսյանը: