03/11/2020 17:18
Կարագի, ձեթի և ալյուրի գների բարձրացումը պայմանավորված է թե՛ սեզոնի, թե՛ ներմուծման գների հետ. ՏՄՊՊՀ նախագահ
Ծաղկի շուկայում փաստացի գների նվազում է տեղի ունեցել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա նշեց, որ տնտեսվարողների հետ փոխգործակցության արդյունքում այժմ գների էական իջեցում կա:
Ինչ վերաբերում է մի շարք սննդատեսակների թանկացմանը՝ պաշտոնյան նշեց, որ խոսքը համատարած թանկացումների մասին չէ, այլ ընդամենը մի քանի անուն ապրանքների մասին:
Գևորգյանի խոսքով՝ կարագի, ձեթի և ալյուրի գների բարձրացումը պայմանավորված է թե՛ սեզոնի, թե՛ ներմուծման գների հետ: ՏՄՊՊՀ նախագահը միաժամանակ հավաստիացրեց, որ իրենք հետևողականորեն պատժում են գների անհիմն թանկացումներ կատարող տնտեսվարողներին: