03/11/2020 17:25
Դեկտեմբերի 15-20-ին կունենանք էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի պատկեր. ՀԾԿՀ նախագահ
Լրագրողներն այսօր ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցին՝ էլեկտրաէներգիայի սակագնային փոփոխություններ սպասվու՞մ են:
Վերջինս դժվարացավ որևէ թվային մեծություն նշել, սակայն շեշտեց՝ դա բավական ծանր բեռ է լինելու էներգահամակարգի հրամար:
«ՀԷՑ-ի մասով կան դրական գործոններ՝ էլեկտրաէներգիայի կորստի նվազեցում, ծախսերի կրճատումներ: Այդ բոլորի համադրությամբ դեկտեմբերի 15-20-ին կունենանք որոշակի պատկեր», - ասաց ՀԾԿՀ նախագահը: