03/11/2020 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1328 դեպք, մահերի թիվն ավելացել է 29-ով
Նոյեմբերի 3-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94 776 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1328-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 57 599 (+1133) մարդ, այս պահին բուժվում է 35 381-ը (+166):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1796 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1413 (+22), այլ պատճառներով՝ 383 (+7):
Մեկ օրում մահացել է 29 մարդ: