03/11/2020 22:35
Ստեփանակերտի հրետակոծության հետևանքով վիրավոր է 2 քաղաքացի. նրանք վիրահատվում են
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի (Հանրապետական ծննդատուն) հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության:
Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:
Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: