04/11/2020 13:37
«Երկնքի պահապաններ». Իրանի ռազմաօդային ուժերն առաջին անգամ կիրառել են հարվածային ծանր ԱԹՍ-ներ
Իրանի զինված ուժերը զորավարժությունների ընթացքում առաջին անգամ օգտագործել են ծանր ռմբակոծության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը:
Իրանական «Karrar» հարձակողական անօդաչուն 500 ֆունտ (227 կիլոգրամանոց) ռումբ է նետել ցամաքային թիրախների վրա Սպահանի կենտրոնում անցկացվող «Երկնքի պահապաններ» զորավարժությունների ժամանակ:
Ըստ գործակալության՝ մինչ այժմ նման ռումբեր կրում էին միայն F-4 և F-5 կործանիչները, որոնք սպասարկվում էին Իրանի ռազմաօդային ուժերում: