04/11/2020 22:29
Հայկական կողմի վիճակն այսօր շատ ավելի լավ է, քան 15 օր առաջ. Արծրուն Հովհաննիսյան
Օրվա ընթացքում մարտեր են եղել հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով՝ կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել», - ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմի վիճակն այսօր շատ ավելի լավ է, քան 15 օր առաջ:
«Ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են, միգուցե, այդպիսի օրեր էլի կլինեն: Բայց հիմա, փառք Աստծո, մեր ներուժը, ինքնակազմակրպվածությունն ու կառավարումը շատ ավելի լավ վիճակում են: Մենք չենք տեսնում խուճապ, անկազմակերպվածություն, մարդկանց զոռով պահել», - ասաց Պն ներկայացուցիչը: