04/11/2020 12:21
Սիեթլի ոստիկանությունը հաղորդում է բերման ենթարկված ութ մարդու մասին (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահի ընտրությունների օրը Սիեթլում ոստիկանությունը բերման է ենթարկել ութ մարդու:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ձերբակալվածները խափանել են հետիոտների շարժը, խոչընդոտել երթևեկությունը և արձանագրվել է նաև ոստիկանի վրա հարձակման դեպք:
Այս մասին ասվում է ոստիկանության պաշտոնական Twitter-ում:
Հաղորդվում է նաև քաղաքում անցկացված երկու երթի մասին:
Ոստիկանության տվյալով՝ ոչ ոք չի տուժել:
Ըստ Associated Press-ի՝ հարյուրավոր մարդիկ մասնակցում են Պորտլենդում, Օրեգոնում և Սիեթլում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ անցկացվող երթերին:
Նշվում է, որ շուրջ հազար ցուցարար հավաքվել 1 Վաշինգտոնի Սպիտակ տան մոտ: