04/11/2020 15:12
Սաակաշվիլին COVID-19 է տարել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ վարակվել է կորոնավիրուսով՝ մեղմ արտահայտմամբ, և այդ մասին իմացել է միայն հակամարմինների թեստից հետո:
«Հիմնականը հասարակության լայն համախմբումն է: Վախենալու բան չկա... Ես ինքս մի քանի շաբաթ առաջ վարակվել էի այս վիրուսով, ավելի հեշտ էի տանում այն, քան թե մեղմ գրիպը: Շատերն ասում են նույն բանը: Բայց, իհարկե, պետք է զգույշ լինել», - ասել է Սաակաշվիլին «TV Pirveli»-ի եթերում:
Սաակաշվիլիի խոսքով՝ իր մոտ կորոնավիրուսն ասիմպտոմ է եղել։