04/11/2020 12:42
Սարիկ Անդրեասյանը՝ Զելենսկուն. Ուկրաինական ինքնաթիռները թռչում են Բաքու, և դրանք չեն տեղափոխում խոզի ճարպ, հումուս և կարտոֆիլ
Հայազգի ռուս կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կրկին դիմել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Ռեժիսորը Instagram-ի իր էջում գրել է.
«Ուզում եմ ձեզ ասել, Վլադիմիր Զելենսկի, շատ շնորհակալ եմ ինձ պատասխանելու համար, և իմ սրտի ու հոգու ճիչը ձեզ անտարբեր չթողեց:
Կարծում եմ, որ սա արժանի օրինակ է այն փաստի, որ նախագահն անտարբեր չէ իր և իր երկրի մասին ասածների նկատմամբ:
Ես հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ երբ պատերազմը սկսվեց, մենք ահազանգեցինք և ասացինք, որ սկզբում մեզ վրա են հարձակվել, բայց Ալիևը հերքեց դա, բայց ինչ-որ պահի խոստովանեց, որ այդպես է:
Հետո մենք ասացինք, որ պատերազմում ենք Սիրիայից ժամանած գրոհայինների դեմ՝ չնայած Ալիևը հերքեց դա, բայց երբ զինյալները սկսեցին մահանալ և գերի ընկնել, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դա ընդունեց:
Հետո մենք ասացինք, որ պատերազմում ենք թուրքական բանակի դեմ, և կրկին այս ամենը հերքվեց, մինչև մենք սկսեցինք խոցել թուրքական անօդաչու թռչող սարքերը և թուրքական ռազմական տեխնիկան:
Հազարավոր տներ ավերվեցին, եկեղեցիներ և հիվանդանոցներ խփվեցին: Սա փաստ է, որը մտահոգում է ամբողջ աշխարհին, բայց, ցավոք, միայն անհանգստացնում է:
Ճիշտ եք, որ շատ երկրներ զենք են վաճառել Ալիևին, բայց ուկրաինական, իսրայելական և բելառուսական բեռնատար ինքնաթիռները հիմա թռչում են Բաքու, և ես համարձակվում եմ ենթադրել, որ դրանք չեն տեղափոխում խոզի ճարպ, հումուս և կարտոֆիլ:
Վերոհիշյալներից հետո ես կարող եմ վստահել հայկական կողմին և հավատալ, քանի որ բացի պաշտոնական աղբյուրներից, ունեմ ընկերներ, ովքեր օգնություն են տրամադրում Ստեփանակերտի վիրավորներին, ծերերին և երեխաներին:
Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում: Ես երբեք չեմ հորդորել և երբեք չեմ քարոզել՝ ո'չ իշխանության, ո'չ էլ Ռուսաստանում ընդդիմության օգտին: Այդ պատճառով մեղադրանքները, որոնք ես տրվել եմ քարոզչությանը, համարում եմ ոչ օբյեկտիվ:
Ես ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ իմ ժողովուրդը չի պայքարում ոչ Փաշինյանի, ոչ Պուտինի, ոչ էլ նախկին նախագահների համար: Իմ ժողովուրդը պաշտպանում է իր տունը, իր երեխաներին, իր մշակույթը, իր հավատը և ցանկանում է ապրել խաղաղ երկնքի տակ», - գրել է նա: