04/11/2020 11:12
Վիեննայում ձերբակալվածների թվում կարող են լինել անձինք Հյուսիսային Կովկասից
Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների թվում կարող են լինել մարդիկ Հյուսիսային Կովկասից, այս մասին հայտարարել է Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին:
«Կա ձերբակալվածների մեջ բալկանյան մի շարք երկրներից, իսլամական աշխարհից, Հյուսիսային Կովկասից ներգաղթյալների առկայության վկայություն», - ասել է դիվանագետը նոյեմբերի 3-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:
Նա հավելել է, որ ձերբակալությունները տեղի են ունենում ոչ միայն Վիեննայում, այլև՝ Ավստրիայի այլ քաղաքներում: