04/11/2020 11:21
ԱԺ-ի 2021-ի բյուջեի նախագիծը կազմում է 6 միլիարդ 98 միլիոն դրամ
Ազգային ժողովի 2021 թվականի բյուջեի նախագիծն իր 7 միջոցառման մասով կազմում է 6 միլիարդ 98 միլիոն դրամ, բյուջե 2021-ի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մի շարք ուղղություններով ԱԺ-ն գալիք տարի զգալի կրճատել է ծախսերը:
«Ազգային ժողովի գործունեության ապահովման, ներկայացուցչական ծառայություններին բաժին է ընկնում ամենամեծ տեսակարար կշռով՝ 92.2 տոկոս մասնաբաժնով, 5 միլիարդ 620 միլիոն դրամը, ինչը 2020-ի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.7 միլիոն դրամով», - ասաց Լիլյա Սիրկանյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ դերի բարձրացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը, ապա 2021 թվականի բյուջեով նախատեսված է 60 միլիոն դրամ, ինչն ընթացիկ տարվա համեմատ նվազել է 5.5 միլիոն դրամով:
11.4 միլիոն դրամով էլ նվազել են նաև միջազգային խորհրդարանական կազմակերպությունների ՀՀ անդամավճարները: