04/11/2020 11:41
Դատական համակարգից շուրջ 85 հոգի առաջնագծում է. Դատական դեպարտամենտի ղեկավար
Դատական համակարգից շուրջ 85 հոգի առաջնագծում է, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ, իրավիճակով պայմանավորված, որոշ դատական նիստեր հետաձգվում են:
Փոլադյանի խոսքով՝ կողմերից ոմանք առաջնագծում են կամ համապատասխան գործընթացներում են ներգրաված, և դատարանը, ողջամտորեն գնահատելով իրավիճակն ու նիստերը հետաձգելով, նրանց հնարավորություն է տալիս գալու և իրացնելու իրենց իրավունքը: