04/11/2020 14:12
«Իսլամական պետությունը» ստանձնել է Վիեննայում ահաբեկչության պատասխանատվությունը
Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Վիեննայում կատարված հարձակումների պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Amaq News IG գործակալությանը:
Նույն տեղեկատվությունը հայտնվել է SITE Intelligence Group վերլուծական պորտալում, որը հետևում է համացանցում ջիհադականների գործունեությանը:
Ըստ Reuters-ի՝ հայտարարությանը զուգընթաց հրապարակվել է մի մարդու լուսանկար, որը մակագրվել է որպես Աբու Դաժնա Ալ-Ալբանի: Հաղորդագրությունում ասվում է, որ Ալ-Ալբանին հարձակումը իրականացրել է նոյեմբերի 2-ին: