05/11/2020 19:13
Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա. ՔԿ քրեագիտական վարչության պետ
Այս պահին նախնական հաստատված ադրբեջանական կողմում գտնվող 21 հայ ռազմագերու վերաբերյալ տվյալ ունենք, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
«Տվյալներն անընդհատ փոփոխվում են: ՄԻԵԴ հայաստանյան ներկայացուցչության և անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց ու Ադրբեջանը պարտավորվի հստակ տվյալներ ներկայացնել ու նաև ապահովել մեր հայ ռազմագերիների մասով մարդասիրական օրենքի նորմերի պահպանումը՝ չխոշտանգվեն, անհրաժեշտ բժշկական օգնություն ստանան», - ասաց ՔԿ պաշտոնյան:
Վարդանյանն ավելացրեց նաև, որ կան տվյաներ, որոնք ճշգրտման փուլում են: