05/11/2020 11:05
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2413 դեպք, մահերի թիվն ավելացել է 29-ով
Նոյեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99 563 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2413-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 60 135 (+1324) մարդ, այս պահին բուժվում է 37 562-ը (+1060):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1866 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1476 (+28), այլ պատճառներով՝ 390 (+1):
Մեկ օրում մահացել է 29 մարդ: