05/11/2020 11:11
Այն, ինչ այսօր տեղի է ունենում մարտի դաշտում, դա աշխարհագրական մարտահրավեր է. Զոհրաբ Մնացականյան
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում՝ մարտի դաշտում, դա աշխարհագրական մարտահրավեր է, ԱԺ-ում այսօր պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այդ առումով է, որ մենք ունենք իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել՝ մեր տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու և այս լուրջ ազգային վտանգը նվազեցնելու և բացառելու առումով», - ասաց Մնացականյանը։
Նախարարի խոսքով՝ հայկական կողմն այդ պայքարը մղում է իր ուժերով, սակայն ունի անհրաժեշտ համագործակցութան բոլոր եղանակները։
«Արցախի այսօրվա գոյութենական պայքարը ինչպես եղել է տարիներ շարունակ, այսօր էլ ծայրահեղ կերպով շարունակվում է մարտի դաշտում, այդ ամենը մենք անում ենք մեր ուժերով, բայց նաև մենք ունենք անհրաժեշտ համագործակցության բոլոր եղանակները և հնարավորությունները, որոնք օգտագործվում են և պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ», - նշեց Մնացականյանը։