05/11/2020 16:17
Հաղթանակը նա է, երբ որ հակառակորդը պարտվում է. ՀՀ ԱԳ փոխնախարար
Այդ ե՞րբ է եղել, որ պատերազմի ժամանակ հարցի դիվանագիտական լուծում է եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Քանի կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը ռազմադաշտում է», - ասաց ԱԳ փոխնախարարը։
Շավարշ Քոչարյանը չպատասխանեց հարցին, թե ում մակարդակով են տեղի ունենում խորհրդակցություններ Ռուսաստանի հետ։
«Ինչ որ պետք է՝ արվում է», - ասաց նա։
Հարցին, թե իր պատկերացմամբ, հաղթանակը ո՞րն է, Շավարշ Քոչարյանն արձագանքեց.
«Հաղթանակը նա է, երբ որ հակառակորդը պարտվում է»։