05/11/2020 14:37
Ավստրիայի կանցլերը ցանկանում է բացառել ահաբեկչի վաղաժամ ազատ արձակումը
Պոտենցիալ ահաբեկչի վաղաժամկետ ազատման հետ կապված իրավիճակը, ինչպես վիեննացի հարձակվողի դեպքում, չպետք է կրկնվի, հինգշաբթի հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
«Քչերի համար է հասկանալի, թե ինչու նա, ով ցանկանում էր Սիրիայում միանալ ԻՊ-ին (Ռուսաստանում արգելված), ազատ է արձակվում վաղաժամկետ և շարունակում ապրել մեր մեջ միայն այն պատճառով, որ նա կարողացել է խաբել, թե երես է թեքել ահաբեկչությունից:
Նման իրավիճակները չպետք է կրկնվեն, և ես շնորհակալ եմ ՆԳ և Արդարադատության նախարարներին, որ նրանք սկսել են համապատասխան բանակցությունները համակարգը միասին բարելավելու համար», - ասել է Կուրցը՝ ելույթ ունենալով Ավստրիայի ազգային խորհրդի առջև: