05/11/2020 21:34
Լավրովը Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Ղարաբաղը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ:
«Ուշադրության կենտրոնում էին Դոնբասում ուկրաինական ներքին հակամարտության խնդիրները: Քննարկվել է շփման խմբում բանակցությունների ընթացքը և Նորմանդիայի ձևաչափը խաղաղ կարգավորման հարցեր», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նրանք մտքեր են փոխանակել նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Կողմերը հավատարմություն են հայտնել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: