05/11/2020 18:19
Ադրբեջանի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրամվայի հետևանքով, առկա է բռնի մահ. ՔԿ պաշտոնյա
Ադրբեջանի կողմից գերեվարված ու մինչև Հայաստանին արտահանձնումը մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահվան հետազոտության հիմնական մասը կատարվել է, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել գլխուղեղի տրամվայի հետևանքով.
«Այսինքն՝ առկա է բռնի մահ»: