05/11/2020 19:42
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Ղարաբաղ գրոհայինների տեղափոխման կապակցությամբ
Մոսկվան մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի մարտական գոտի գրոհայինների տեղակայման կապակցությամբ,հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները համապատասխան տեղեկատվություն են ստացել այն մասին, որ ահաբեկչական կազմակերպությունների անդամներին տեղափոխում են Ղարաբաղ:
Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ գրոհայինները, որոնց «ձեռքերը արյան մեջ են», «արմատական վարձկաններ» են:
«Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ մտահոգություն չառաջացնել, քանի որ ապագայում իրավիճակի նման զարգացումը հղի է ահաբեկչական նոր անկլավի առաջացմամբ», - եզրափակել է Զախարովան: