05/11/2020 14:11
Նիդեռլանդացի եվրապատգամավորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան հայերի դեմ
Նիդեռլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբ Ռոոսը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:
«Հայերը շատ դժվար ժամանակներ են ապրում: Ես ԵՄ-ին կոչ եմ անում ամենախիստ կերպով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:
Իմ ուղերձը սատարում է հայ ժողովրդին, ներքևում նշված է Հայաստանի դրոշը», - Twitter-ում գրել է Ռոբ Ռոոսը: