05/11/2020 16:23
Լարսի անցակետով մեր ապրանքները դեպի Եվրասիական տնտեսական միության տարածք կտեղաշարժվեն ավելի արագ. Նախարար
Եկող տարվա ընթացքում կունենանք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ ապրանքների տեղաշարժի նոր ռեժիմի կիրառում, ԱԺ-ում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Խոսքը նավիգացիոն կապարակնիքների առկայության պարագայում ապրանքների ավելի պարզեցված տեղաշարժի՝ սահմանային հատումների մասին է:
«Դա թույլ կտա, որ մեր առևտրի համար կենսական նշանակություն ունեցող Լարսի անցակետով մեր ապրանքները դեպի Եվրասիական տնտեսական միության տարածք տեղաշարժվեն ավելի արագ, առանց մաքսային հսկողության ներկայում կիրառվող որոշակի գործառույթների ենթարկվելու», - տեղեկացրեց նախարարըն՝ ավելացնելով, որ 2021թ. Իրանի հետ նախատեսում ենք սկսել ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքերը: