05/11/2020 16:11
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է 2021-ին սպասվող շոշափելի արդյունքները
2021թ. սպասվող շոշափելի արդյունքների մասին խոսելիս, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում ընդգծեց Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին, նաև Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրի, ծառայությունների և ներդրումների մասին համաձայնագրերի ուժի մեջ մտնելու հանգամանքը:
Նրա խոսքով՝ Սինգապուրը համաձայնագրով պարտավորվել է չկիրառել մաքսատուրքեր Եվրասիական տնտեսական միության ծագում ունեցող բոլոր ապրաքները Սինգապուրի տնտեսական տարածք ներմուծելու համար:
Նախարարը նաև շեշտեց, որ 2021-ին ակտիվորեն շարունակվելու են Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները:
Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի: