Հայկական ԱԷԿ-ի երկրորդ ծնունդը. 25 տարի առաջ վերագործարկվեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը

05/11/2020 13:18

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ ծնունդը. 25 տարի առաջ վերագործարկվեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը


1995 թվականի նոյեմբերի 5-ին, վեց ու կես տարվա դադարից հետո վերագործարկվեց հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը: Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման որոշումն օգնեց Հայաստանին հաղթահարել 90-ականների էներգետիկ ճգնաժամը երբ երկիրն, ի թիվս այլ խնդիրների, ուներ էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ:

«Հայկական ԱԷԿ-ի աշխատանքների վերագործարկումը վառ ապացույցն է այն բանի, որ ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության իրական երաշխավորն է: Այսօր Հայաստանի ԱԷԿ-ի մասնաբաժինը հանրապետության էներգահամակարգում մոտենում է 40%-ի: Միջուկային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Բացի այդ, տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, արժե նշել, որ ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովումը, որպես տարածաշրջանում միակ գործող ԱԷԿ-ի, մեր առաջնահերթությունն է և բխում է տարածաշրջանային անվտանգության շահերից: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովումը թույլ կտան ավարտել աշխատանքները հաստատված ժամկետներում և հաջողությամբ երկարաձգել կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ.», - նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:



Սա եզակի դեպք է համաշխարհային պրակտիկայում, որ ԱԷԿ-ը լիակատար դադարից հետո կրկին միացված լինի էներգահամակարգին այդքան երկար դադարից հետո։ Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման բոլոր աշխատանքները կատարվել են սեղմ ժամկետներում՝ 2.5 տարվա ընթացքում։ Արդեն հետազոտության փուլում պարզվել է, որ առաջին էներգաբլոկը վերականգնման ենթակա չէ կոռոզիոն վնասման պատճառով։ Երկրորդը հաջողվել է վերականգնել շնորհիվ ռեակտորի կորպուսի ներքին մակերեսի մետաղի որակի, որն ունի հակակոռոզիոն պողպատից երկշերտ պաշտպանիչ ձուլվածք: Դրա շնորհիվ էլ պահպանվել է ռեակտորի կորպուսը չգործարկվելու ժամանակ: Ընդհանուր առմամբ, կայանում իրականացվել է համակարգերի և սարքավորումների ամբողջական հետազոտություն, վերականգնվել է բոլոր համակարգերի տեխնիկական վիճակը և ֆունկցիոնալությունը, իրականացվել է սարքավորումների արդիականացում անվտանգության բնութագրերի բարձրացման համար: Արդյունքում, այսօր շահագործվող №2 էներգաբլոկի անվտանգության մակարդակը էականորեն բարձրացվել է՝ 1989 թվականին կայանի փակումից ի վեր եւ առավելագույնս մոտ է միջազգային պահանջներին:

«Մշակվել և իրականացվել են ավելի քան հարյուր խոշոր և շուրջ հազար մանր միջոցառումներ, որոնք ուղղված են կայանի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը։ Հայ մասնագետները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել։ Աշխատանքներն իրականացվել են ռուսական ռեակտորային սարքավորումների մշակող ձեռնարկությունների եւ նախագծողների՝ «Հիդրոպրես» կոնստրուկտորական բյուրոյի, «Կուրչատովի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի, «ԶԻՕ Պոդոլսկ» մեքենաշինական գործարանի, Կիրովի մեքենաշինական գործարանի հետ համատեղ: Ներգրավվել են նաև միջազգային կազմակերպություններ, մասնավորապես ՝ ՄԱԳԱՏԷ-ն։ Այդ ամենը մենք արել ենք պատմության մեջ առաջին անգամ։ Եվ դա, առանց չափազանցության, հսկայական փորձ էր ու ներդրում ատոմային ամբողջ ճյուղի զարգացման գործում համաշխարհային մակարդակով», - պատմեց ՀԱԷԿ-ի վերագործարկման անմիջական մասնակից, կայանի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։

Կայանի աշխատանքը դադարեցնելու որոշումը կայացվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Եվ չնայած կայանը չի տուժել ու լիովին աշխատունակ է եղել, երկրի ղեկավարությունը ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ դրանից տարիներ առաջ վթար էր տեղի ունեցել Չեռնոբիլի ԱԷԿ-ում։ Աշխարհը դեռ վերապրում էր այդ իրադարձության սարսափը։ Հայկական ԱԷԿ-ի կանգառի ժամանակ էլեկտրաէներգիա հիմնականում արտադրում էին ՋԷԿ-երը, որոնք մազութի մատակարարումների խափանումների պատճառով կարող էին տալ երկրի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի միայն 10-15%-ը։ Դա հանգեցրեց էներգետիկ համակարգի լիակատար կոլապսի և իր ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուր հայկական ընտանիքի վրա։ Կայանի երկրորդ էներգաբլոկի վերականգնումը սկիզբ դրեց այսպես կոչված «Բլեք աութից» Հայաստանի դուրս գալուն։ Հայկական ԱԷԿ-ը թույլ է տվել մեկ քառորդով ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։



«Նույնիսկ քառորդ դար անց ես չեմ կարող առանց արցունքների հիշել այդ ժամանակաշրջանը։ Էլեկտրաէներգիան մատակարարվում էր խափանումներով, լույսը մեկ-երկու ժամով էին տալիս։ Տները փայտով վառարանով էին ջեռուցվում, իսկ կերակուրը պատրաստվում էր կերոսինկայի վրա: Հիմա դժվար է հավատալ դրան, բայց մարդիկ ստիպված են եղել կտրել ծառերը, որպեսզի տաքացնեին իրենց տները, հիվանդանոցներն ու դպրոցները։ Եվ ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ լույս ունեցանք ամբողջ երեկո։ Ես հիշում եմ, որ հարևանուհուս դստեր առաջին բառը «լույսն» էր՝ «մայրիկի» փոխարեն: Երբ էլեկտրականություն էին տալիս, շուրջը բոլորը բղավում էին «Ուռա! Լույս! Լույս!», - հիշում է Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լիանա Ավանեսյանը:

Այժմ Հայկական ԱԷԿ-ն ապրում է իր պատմության նոր, չափազանց կարևոր փուլ: Կայանում իրականացվել են մինչեւ 2026 թվականը շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքներ, և մասնագետներն արդեն ուսումնասիրում են շահագործման ժամկետի շարունակման հնարավորությունները: Սա հույս է տալիս, որ Հայաստանի պատմության մեջ «մութ տարիները» այլևս չեն կրկնվի:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել Այսօր, 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին Այսօր, 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա Այսօր, 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն Այսօր, 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել Այսօր, 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում Այսօր, 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն Այսօր, 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր Այսօր, 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Այսօր, 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը