05/11/2020 15:52
Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանն առևտրի համար ավելի բարենպաստ պայմանների հնարավորություն է ստանում. Տիգրան Խաչատրյան
2021-ին ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, խորհրդարանում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն՝ ընդգծելով առանձնահատկությունները:
«Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ 3 երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանն արդեն իսկ ունեին ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր Սերբիայի հետ, և այս բազմակողմ համաձայանագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս, միանալով արտոնյալ ռեժիմին, առևտրի մասով մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել՝ Սերբիայի տնտեսական տարածքում», - ասաց նախարարը:
Մյուս առանձնահատկությունն, ըստ նրա, այն է, որ մենք այդ միացման գործընթացքում ունեցել ենք որոշակի քվոտային առանձնահատուկ կարգավորումերի հնարավորություն.
«Այդտեղ մեզ համար առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորվել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնահատուկ մրցունակ է Հայաստանի տնտեսությունը»:
Նախարարը նշեց, որ խոսքն ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի համար արտահանման պայմաններն են: