05/11/2020 17:57
Կոտայքի ամբուլատորիաներում արձանագրվել են բժշկական գործիքների ախտահանման և մանրէազերծման հետ կապված խախտումներ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները Կոտայքի մարզի ամբուլատոր ծառայություն իրականացնող բժշկական հաստատություններում դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված` կորոնավիրուսի կանխարգելման սանիտարահամաճարակային նորմերի պահանջների պահպանումը։
ԱԱՏՄ-ից հայտնում են, որ վարչական ստուգայցների արդյունքում արձանագրվել են խախտումներ` կապված բժշկական գործիքների ախտահանման և մանրէազերծման գործընթացի և բժշկական թափոնների անվտանգ գործածության պայմանների հետ։
Կիրականացվի համապատասխան վարչարարություն։