05/11/2020 12:43
Կրթության կազմակերպման հավանական տարբերակը տարրական մակարդակում առկա ուսուցումն է, միջին և ավագ դասարաններում՝ տարբերակված մոտեցումը. Անդրեասյան
Աշնանային արձակուրդից հետո կրթության գործընթացի կազմակերպման հավանական տարբերակը տարրական մակարդակում առկա ուսուցում ապահովելն է, ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ միջին և ավագ դասարանների համար առաջարկվում է տարբերակված մոտեցում:
«Համայնքներում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում՝ հիմնականում գյուղական և փոքր համայնքներում, իրավիճակային լուծում կիրառել: Եթե ունենք կորոնավիրուսի դեպքերի շեմ, որը 10 տոկս և ավելի է, դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, հետո կվերադառնա առկա ուսուցման: Եթե դեպքերը ցածր են նշվածից, ուսումնական պրոցեսը կարող են սկսել», - մանրամասնեց Անդրեասյանը:
Փոխնախարարի խոսքով՝ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է, որտեղ միջին և ավագ օղակները նախընտրել են, որ կրթությունը հեռավար ուսուցմամբ շարունակեն: Նա ընդգծեց, որ առաջիկա օրերին վերջնական որոշում կլինի: