06/11/2020 11:34
Փարիզն աջակցում է հայերին. քաղաքապետ Անն Իդալգո
Ֆրանսիայի մայրաքաղաքի ղեկավար Անն Իդալգոն զորակցություն է հայտնել հայ ժողովրդին:
«Այս փորձությունների պահին Փարիզը հայերի կողքին է», - Twitter-ի իր էջում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Նա հայտնել է, որ ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին` քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ce matin, avec mon adjoint @ANgatcha9, nous avons reçu Mourad Franck Papazian et Ara Toranian, co-président du @ccaf_france, afin d'évoquer notamment la situation dramatique dans le Haut-Karabagh. Paris se tient aux côtés des Arméniennes et des Arméniens dans cette épreuve. pic.twitter.com/IVBq1GRwXz
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) November 5, 2020