06/11/2020 12:01
Թրամփն իրեն «հաղթող» է անվանել և ընդդիմախոսներին մեղադրել խարդախության համար
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ ինքն է հաղթել նախագահի ընտրություններում, եթե հաշվել միայն «օրինական ձայները»:
«Եթե հաշվեք օրինական ձայները, ապա ես հեշտությամբ հաղթում եմ: Եթե դուք հաշվում եք անօրինական ձայներ, ապա նրանք կարող են փորձել գողանալ ընտրությունները մեզանից», - ասել է Թրամփը Սպիտակ տան մամուլի ասուլիսում:
Թրամփն ԱՄՆ ժողովրդավարական կուսակցությանը մեղադրել է ընտրություններին «կեղծ հարցումներով» միջամտելու և հանրապետականներին քվեարկությունից հուսահատեցնելու համար: Նա հավելել է, որ թույլ չի տա, որ իր հաղթանակը գողանա «կոռուպցիան»:
Թրամփն ակնկալում է, որ հաղթանակն Արիզոնայում Բայդենից իրեն կանցնի՝ ձայների հաշվարկի ավարտից հետո: