06/11/2020 15:34
Ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբն, իբր, ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է. Վարդան Ոսկանյան
«Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանը հերքում է ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբն, իբր, ոչնչացվել է։
«Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբն, իբր, ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։
Զորախումբը, գեներալ Սրթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոսկանյանը։