06/11/2020 14:56
Երևանի մետրոպոլիտենի գործունեության ապահովման նպատակով 2021-ին կհատկացվի 2.7 միլիարդ դրամ
Տարածքային կառաավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի նախագծային բյուջեն կազմում է 210.8 միլիարդ դրամ, բյուջե 2021-ի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Նրա տեղեկացմամբ՝ քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենի գործունեության ապահովման նպատակով կհատկացվի 2.7 միլիարդ, վերգետնյա էլեկտրատրանսպորտի համար՝ 628.3 միլիոն դրամ: