06/11/2020 11:52
Նախորդ տարվա 9 ամսվա կտրվածքով գյուղոլորտի աճը 0.5 տոկոսով ավելի է. Նախարարը վստահ է՝ տարին կավարտվի ավելի բարձր ցուցանիշով
Ինը ամսվա կտրվածքով ունենք առնվազն 0.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ գյուղոլորտում՝ նախորդ տարվա նկատմամբ, խորհրդարանում այսօր լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Վստահ եմ, որ տարին կավարտենք ավելի բարձր ցուցանիշով, որովհետև չորրորդ եռամսյակում կամփոփվեն խաղողի բերքի վիճակագրական ցուցանիշները, որոնք նախորդ տարվա նկատմամբ էապես բարձր են եղել», - ասաց նախարարը։
Թվեր չնշելով՝ նախարարը վստահեցրեց, որ 2020 թվականին կլինի բարձր տնտեսական ակտիվություն, քան նախորդ տարի։
«Թիվը կհաշվենք», - ասաց Տիգրան Խաչատրյանը։