06/11/2020 10:48
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2210 դեպք, մահերի թիվն ավելացել է 37-ով
Նոյեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101 773 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2210-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 61 782 (+1647) մարդ, այս պահին բուժվում է 38 088-ը (+526):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1903 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1506 (+30), այլ պատճառներով՝ 397 (+7):
Մեկ օրում մահացել է 37 մարդ: