06/11/2020 14:38
2021թ. բյուջեով մարզպետարաններին կհատկացվի շուրջ 65 մլրդ դրամ՝ գործառույթները կազմակերպելու համար. Ֆինանսների նախարար
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2021 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե ըստ բյուջեի նախագծի՝ որ մարզին որքան գումար է նախատեսված հատկացնել՝ մարզպետարանի գործառույթները կազմակերպելու համար։
«Արարատի մարզպետարանի համար 2021 թ բյուջեի նախագծով նախատեսվում է 281 մլն դրամ օգտագործել։ Մարզպետարանում հաստիքային միավորների թիվը նախագծով 129 է։
Արմավիրի մարզպետարանի համար նախագծով նախատեսված է 588 մլն դրամ, մարզպետարանի հաստիքների թիվը 124 է։
Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված է 785 մլն դրամ, մարզպետարանի հաստիքների թիվը 180 է։
Լոռու մարզպետարանի համար նախատեսված է 654 մլն դրամ, հաստիքային միավորների թիվը 133 է։
Կոտայքի մարզպետարանի համար նախատեսված է 621 մլն դրամ, հաստիքների թիվը 133 է։
Շիրակի մարզպետարանի համար 2021 թ բյուջեով նախատեսված է 701 մլն դրամ, մարզպետարանի աշխատակցների թիվը 159 է։
Սյունիքի մարզպետարանի բյուջեով նախատեսված է 610 մլն դրամ։ Նախատեսվում է, որ այս բյուջեն կօգտագործվի 138 հաստիքային միավորների կողմից։
Վայոց ձորի մարզպետարանի համար նախատեսված է 455 մլն դրամ, հաստիքների թիվը 87 է։
Տավուշի մարզպետարանի համար նախատեսված է 581 մլն դրամ, հաստիքների թիվը 108 է», - ներկայացրեց Ատոմ Ջանջուղազյանը։
Ընդհանուր առմամբ, նախատեսված է շուրջ 65 մլրդ դրամ։