07/11/2020 22:28
Բերձորից հարավ հակառակորդը փորձել է առաջ գալ, բայց կորուստներ է կրել. մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ բարելավում իրականացնել. Հովհաննիսյան
Օրվա ընթացքում Շուշիից բացի մարտեր են եղել նաև այլ ուղղություններում, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Մարտունու ուղղությամբ հակառակորդը զրահատեխնիկայի աջակացությամբ փորձել է հարձակում իրականցնել, բայց, կորցնելով մեկ, երկու միավոր զրահատեխնիկա, հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիեր:
Հովհաննիսյանի խոսքով՝ Բերձորից հարավ ևս մարտեր են ընթացել:
«Մի քանի անգամ փորձել են առաջ գալ, բայց չեն կարողացել, կորուստներ են կրել: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ բարելավում իրականացնել: Այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ հրետակոծություններ են եղել՝ ոչ մեծ մասշտաբի», - նշեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այս րոպեին էլ մեր զորքերը Շուշիի համար պայաքրում են: