07/11/2020 18:19
Պուտինն ու Մակրոնը հայտարարել են Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականների՝ ԼՂ հակամարտությունում առավել ակտիվ ներգրավման մասին
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև:
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ բախումների և դրանում Սիրիայից և Լիբիայից ժամանող ծայրահեղականների առավել ակտիվ ներգրավման առնչությամբ:
Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ կրակի դադարեցման և քաղաքական և դիվանագիտական լուծում ապահովելու ուղղությամբ:
Նրանք վերահաստատեցին Ռուսաստանի և Ֆրանսիայի համաձայնեցված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24