07/11/2020 15:31
Թուրքիայի աջակցությամբ գործող ուժերը հարձակվել են Համայում գտնվող սիրիական քրիստոնեական քաղաքի վրա
Թուրքիայի աջակցությամբ ուժերը հարվածներ են հասցրել սիրիական քրիստոնեական Ալ-Սուքայլաբիա քաղաքին`երկրի հյուսիս-արևմտյան շրջանում լարվածության աճի ֆոնին:
Ըստ Սուքալլաբիի դաշտային աղբյուրի՝ Թուրքիայի աջակցությունը ստացող Ազգային-ազատագրական ճակատը մի քանի հրթիռ ու հրետանային արկեր է արձակել քաղաքի և նրա շրջակայքի ուղղությամբ, ինչը հանգեցրել է տարածքում մի քանի պայթյունի:
Աղբյուրը մանրամասնում է, որ խաղաղ բնակիչները չեն տուժել Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի հարձակման հետևանքով՝ չնայած այս հրթիռների ու արկերի անկմանը Համայի արևմուտքում գտնվող քաղաքացիական տարածքների վրա:
Նա հավելել է, որ Սիրիայի արաբական բանակը և Ազգային պաշտպանության ուժերը պատասխանել են իրենց հարվածներով՝ ապառազմականացված գոտու հյուսիսում մի շարք թիրախներ:
Նախքան Սուքայլաբիայի վրա հարձակումը, սիրիական արաբական բանակը և Թուրքիայի աջակցությունը ստանձնած ուժերը ինտենսիվ մարտեր էին վարում, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել, վնասվել են բնակելի և առևտրային օբյեկտները՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում: