07/11/2020 22:34
Տավուշի սահմանամերձ գոտում, Քարվաճառի շրջանում ու Դավիթ Բեկ գյուղում վիճակը, ընդհանուր առմամբ, նորմալ է. ՊՆ ներկայացուցիչ
Իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով Տավուշի սահմանամերձ գոտու և Քարվաճառի շրջանի վիճակի մասին հարցին:
Նա նկատեց, որ եղել են հրետակոծության, փոքր հետախուզական գործողությունների փորձեր, բայց լուրջ ծանր մարտական գործողություններ չեն իրականցվել:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղին, Հովհաննիսյանն ասաց, որ օրվա ընթացքում կրակում են, փորձեր անում, պատասխաններ ստանում.
«Բայց առանձին վերցրած, ընդհանուր առմամբ, նորմալ է»: