07/11/2020 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2476 դեպք, մահերի թիվն ավելացել է 33-ով
Նոյեմբերի 7-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 104 249 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2476-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 63 258 (+1476) մարդ, այս պահին բուժվում է 39 055-ը (+967):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1936 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1533 (+27), այլ պատճառներով՝ 403 (+6):
Մեկ օրում մահացել է 33 մարդ: