08/11/2020 11:17
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2175 դեպք, մահերի թիվն ավելացել է 28-ով
Նոյեմբերի 8-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106 424 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2175-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 64 179 (+921) մարդ, այս պահին բուժվում է 40 281-ը (+1226):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1964 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1559 (+26), այլ պատճառներով՝ 405 (+2):
Մեկ օրում մահացել է 28 մարդ: