08/11/2020 14:03
Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր
Շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր, ֆեյսբուքյան իր էջում գրել է պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:
«Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու ենք», - նշել է նա: