09/11/2020 10:45
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1042 դեպք, մահերի թիվն ավելացել է 23-ով
Նոյեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107 466 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1042-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 64 910 (+731) մարդ, այս պահին բուժվում է 40 569-ը (+288):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1987 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1580 (+21), այլ պատճառներով՝ 407 (+2):
Մեկ օրում մահացել է 23 մարդ: