09/11/2020 21:38
Ռուսական ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում` մարտական գոտուց դուրս. ՌԴ ՊՆ
Ռուսական Մի-24 հարվածային ուղղաթիռը խոցվել է երկուշաբթի՝ մարտական գոտուց դուրս գտնվող Հայաստանի օդային տարածքում, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում՝ մարտական գոտուց դուրս», - ասել է նա:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկու ռուս զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Մի -24-ը խոցվել է շարժական զենիթահրթիռային համակարգից: