09/11/2020 14:08
Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում իսկապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ թուրքական CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ:
«Շաբաթ մենք հայտնել էինք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այս գրառմանն ավելացնելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես շոշափվել է», - ասել էԿրեմլի խոսնակը: